ՌԴ-ն ցանկանում է, որ Ուկրաինան լինի ապառազմականացված ու բարեկամական, որտեղ չի արգելվի ռուսական մշակույթը. Լավրով
Ռուսաստանը ցանկանում է, որ Ուկրաինան լինի ապառազմականացված ու բարեկամական՝ առանց ռուսաց լեզուն ու մշակույթն արգելելու։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ այսօր Թուրքիայում Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցությունների ավարտին կայացած ասուլիսին։
«Նախագահ Պուտինը հստակ բացատրել է, թե ինչու է կայացրել ռազմական հատուկ գործողություն իրականացնելու որոշումը։ Ցանկանում ենք, որ Ուկրաինան լինի ապառազմականացված ու բարեկամական, որտեղ չի լինի հերթական ազգայնական պետության ստեղծման սպառնալիք, որտեղ չի արգելվի ռուսական մշակույթը, ռուսական ուղղափառ եկեղեցին ու ռուսաց լեզուն»,-ասել է նա։
Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինան Արևմուտքին անհրաժեշտ է միայն մեկ բանի համար՝ ռուսների դեմ աշխատելու։
Tert.am