Հունգարիայի խորհրդարանը երկրի նոր նախագահ է ընտրել ընտանիքի, երիտասարդության և միջազգային հարաբերությունների գործերի նախարար Կատալին Նովակին, նա այդ պաշտոնում առաջին կինն է դարձել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Հունգարիայի Ազգային ժողովը հինգշաբթի օրը կայացած նիստում երկրի նոր նախագահ է ընտրել վարչապետ Վիկտոր Օրբանի ղեկավարությամբ «Ֆիդես» կառավարող կուսակցության փոխնախագահ, ընտանիքի, երիտասարդության և միջազգային հարաբերությունների գործերի նախարար Կատալին Նովակին:

Նրա օգտին քվեարկել է 199 պատգամավորներից 137-ը: Հեռարձակումն իրականացվել է M1 հունգարական ալիքով: Ընտրություններում 44-ամյա Նովակի մրցակիցն ընդդիմադիր կոալիցիայից 80-ամյա թեկնածու տնտեսագետ Պետեր Ռոնան էր: Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից՝ հինգ տարվա ժամկետով: 2012 թվականից այդ պաշտոնը երկու անգամ զբաղեցրել է Յանոշ Ադերը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

Armenpress.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն