Լեռնային Ղարաբաղում նկատում ենք Բաքվի կողմից հայկական մշակութային ժառանգության համակարգային ոչնչացում. եվրապատգամավոր
Ադրբեջանին բնորոշում են ոչ միայն կոռուպցիան, ընդդիմադիրների ձերբակալությունները և մարդու իրավունքների խախտումները, այլև այն քայլերը, որոնք վտանգի են ենթարկում Լեռնայի Ղարաբաղի բնակիչների կյանքը, և այդ վտանգն օր օրի ավելանում է:
Այդ մասին Եվրախորհրդարանի ամբիոնից հայտարարել է Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ, «Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացումը» բանաձևի նախագծի համահեղինակ Պետեր վան Դալենը:
«Մենք տեսնում ենք, որ նախագահ Ալիևի հրամանով տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության համակարգային ոչնչացում, այդ թվում՝ եկեղեցիների, պատմական շինությունների հուշարձանների, հրապարակների և այլն: Մենք Եվրախորհրդարանում դատապարտում ենք Բաքվի հայատյաց քաղաքականությունը և ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ ենք անում փաստահավաք առաքելություն իրականացնել Լեռնային Ղարաբաղում»,- ասել է վան Դալենը:
1lurer.am