ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալով՝ Ռուսաստանի հատուկ գործողության ընթացքում Ուկրաինայում զոհվել է 516 խաղաղ բնակիչ, որոնցից 23-ը՝ երեխա, ևս 908-ը վիրավորվել են։

Շարունակվում է նաև հակամարտության գոտուց փախստականների տարհանումը։ Ֆրանսիայի իշխանությունները հայտնել են, որ Ուկրաինայից Ֆրանսիա է ժամանել շուրջ 8000 մարդ։ Ընդհանուր առմամբ, ակնկալվում է ընդունել մինչև 100 հազար փախստականի։ Նշվում է, որ միայն 3000 փախստական ժամանել է վերջին երկու օրվա ընթացքում։

Շուրջ 1,5 մլն փախստական էլ Ուկրաինայից ժամանել է Լեհաստան։ Երկրի սահմանապահ ծառայության փոխանցմամբ՝ միայն մեկ օրում սահմանը հատել է ավելի քան 20000 մարդ։

Միգրացիայի միջազգային կազմակերպության փոխանցմամբ՝ փետրվարի 24-ից հետո Ուկրաինայի տարածքը լքել է ավելի քան 2 միլիոն մարդ, այդ թվում՝ երրորդ երկրների ավելի քան 100000 քաղաքացի։

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն