Կալավանցի Ռոբերտին՝ Ռոբերտ Ղուկասյանին, Սյունիքի մարզպետ նշանակելուց անցել է մոտ մեկ շաբաթ, սակայն նրան դեռ պաշտոնապես չեն ներկայացրել աշխատակազմին եւ համայնքային ղեկավարներին։ Դա հետաձգվել է, քանի որ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը մեկնել է Ֆրանսիա՝ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում, եւ միայն առաջիկա օրերին կլինի Սյունիքում ու մարզպետին կներկայացնի սյունեցիներին։

Մարզպետը չի սպասել դրան եւ չորեքշաբթի օրը մարզպետարանի անդրանիկ խորհրդակցությունն է անցկացրել: Նորանշանակ մարզպետը որոշել է նոր աշխատակարգ սահմանել, ասել է, որ յուրաքանչյուրը հանձնարարական է ստանալու, իսկ շաբաթվա վերջում զեկուցելու է արած-չարածը:

Մարզպետարանի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ փոխմարզպետ Կարո Ավանեսյանը նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի միջնորդությամբ փորձում է պահպանել իր պաշտոնը, սակայն խորհրդակցության ժամանակ Ղուկասյանը հասկացրել է, որ փոփոխություններ լինելու են, ու երկու նոր փոխմարզպետ է նշանակվելու:

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն