Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ավիահարվածներ է հասցրել Ուկրաինայի Լուցկ և Իվանո-Ֆրանկովսկ քաղաքներում։ Նշվում է, որ մեծ հեռահարության գերճշգրիտ զենքով շարքից հանվել են նշված քաղաքների օդանավակայանները։

Ուկրաինան հայտնում է, որ այսօր ռմբակոծվել է նաև երկրի կենտրոնական հատվածում գտնվող Դնեպր քաղաքը, որի հետևանքով մեկ մարդ է մահացել։ Ռումբերն ընկել են բազմահարկի շենքի և մանկապարտեզի հարակից տարածքում, ինչպես նաև կոշիկի ֆաբրիկայի երկհարկանի շենքի մոտ։

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն