Լուկաշենկոն ժամանել է Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Մոսկվա՝ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկրների ղեկավարները կքննարկեն երկկողմ հարաբերությունների արդիական հարցերը, միութենական համագործակցության զարգացումը, տնտեսական համագործակցությունը պատժամիջոցների ճնշման ներքո: Օրակարգում է նաև իրավիճակը տարածաշրջանում և Ուկրաինայում:
Նախագահները վերջին անգամ հանդիպել են Մոսկվայում փետրվարի կեսերին։ Փետրվարի 18-ին նրանք բանակցություններ են վարել Կրեմլում:
Tert.am