ՆԱՏՕ-ն չի կարողանա Ուկրաինայի տարածքում ոչ թռիչքային գոտի սահմանել՝ չնայած այդ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու խնդրանքին, հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն։

Ինչպես նշում է ՌԻԱ «Նովոստի»-ն, Կանադայի կառավարության ղեկավարը հայտնել է, որ Զելենսկին հինգշաբթի կայացած հեռախոսազրույցի ժամանակ իրեն է դիմել Ուկրաինայի երկինքը փակելու ուղղակի խնդրանքով։ Նա հայտարարել է, որ չի կարողանա կատարել այս խնդրանքը՝ ՆԱՏՕ-ի՝ իրավիճակի սրման մտավախությունների պատճառով, թեև ուկրաինացի առաջնորդը դա խնդրել էր «շատ օրեր»:

Տրյուդոն ընդգծել է, որ եթե ՆԱՏՕ-ն ինքնաթիռներ ուղարկի Ուկրաինա՝ ռուսական ինքնաթիռները խոցելու համար, դա կնշանակի դաշինքին ուղղակի հակամարտության մեջ ներքաշել, ինչին ՆԱՏՕ-ն չի կարող գնալ:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն