Եվրահանձնաժողովը կարգադրել է այս տարվա համար 300 միլիոն եվրո փոխանցել Ուկրաինային՝ նախկինում հատկացված 1,2 միլիարդ եվրոյի չափով մակրոֆինանսական օգնությունից՝ երկրի «մակրոֆինանսական կայունությունը պահպանելու» նպատակով՝ հայտնում է ТАСС-ը։

ԵՀ հայտարարության մեջ ընդգծվում է, որ այդ միջոցների հատկացումը հաստատում է «Ուկրաինային ԵՄ-ի անսասան աջակցությունը»։

Գումարները հիմնականում պետք է ուղղվեն Ուկրաինայի արտաքին պարտքի սպասարկմանը:

Ավելի վաղ Եվրահանձնաժողովը հայտնել էր, որ միայն ԵՄ-ն 2014 թվականից ի վեր Ուկրաինային հատկացրել է 17 միլիարդ եվրո օգնություն:

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն