ՌԴ-ի դեմ պատժամիջոցները թանկ կարժենան ամբողջ աշխարհի համար. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները բացասական հետևանքներ կունենան ամբողջ աշխարհի համար, ոչ ոք չի ցանկացել դրանք կիրառել։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ելույթ ունենալով թուրքական Անթալիայում դիվանագիտական համաժողովի բացմանը։
«Իհարկե, մենք աննախադեպ պատժամիջոցներ ենք սահմանել Ռուսաստանի նկատմամբ։ Ոչ ոք չէր ցանկանում այդ պատժամիջոցները սահմանել։ Այդ պատժամիջոցները թանկ կարժենան ամբողջ աշխարհի համար, այդ թվում այն երկրների վրա, որոնք դրանք սահմանել են», – հավելել է նա։
1in.am