COVID-19-ով ախտահարման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել Է 453,4 միլիոնը
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում մարտի 11-ի առավոտվա դրությամբ կազմել Է 453 միլիոն 464 հազար 764: Այդ մասին, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:
Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 6 միլիոն 29 հազար 827 մարդու:
COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստան, Բրազիլիան եւ Ֆրանսիան:
Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել Է 79 միլիոն 454 հազար 920 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել Է 965 հազար 464-ի:
Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 42 միլիոն 984 հազար 261-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվն այս երկրում կազմել Է 515 հազար 714 մարդ:
Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 29 միլիոն 259 հազար 206 հիվանդացած, նրանցից մահացել Է 654 հազար 380-ը:
Չորրորդ դիրքում Ֆրանսիան Է: Երկրում միագումար գրանցվել Է 23 միլիոն 492 հազար 815 ախտահարված եւ 140 հազար 904 մահ:
Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը մարտի 11-ի առավոտվա դրությամբ կազմել Է 776,3: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 2965, Հնդկաստանում՝ 368, Բրազիլիայում՝ 3041, Ֆրանսիայում՝ 2135 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1in.am