Թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի միջև՝ գրում է РИА Новости-ն:

Կողմերը քննարկել են Ուկրաինայում և Մերձավոր Արևելքի տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև հատուկ ուշադրություն են դարձրել Ուկրաինայի քաղաքներից մարդասիրական միջանցքներով Թուրքիայի քաղաքացիների տարհանմանը վերաբերող հարցերին՝ հայտնում է ՌԴ ռազմական գերատեսչությունը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ զինված ուժերը հարվածներ են հասցնում միայն ուկրաինական ռազմական ենթակառուցվածքին և զորքերին, խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում։

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն