Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության շրջանակներում ռուսական ուժերը շարունակում են առաջխաղացումը: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

Նրա խոսքով՝ ռուս զինվորականները մեկ օրում խոցել են 5 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ 2 «Բայրաքթար», ռուսական զինված ուժերի վերահսկողության տակ է անցել Ուկրաինայի տարածքում գտնվող աերոդրոմներից մեկը։ Կոնաշենկովը հայտնել է, որ ընդհանուր առմամբ, շարքից հանվել է շուրջ 3500 ուկրաինական ռազմական օբյեկտ։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն էլ տվյալներ է ներկայացրել ռուսական կողմի կորուստների մասին։ Կառույցի տվյալով՝ հատուկ գործողության սկզբից զոհվել է ավելի քան 12000 ռուս զինծառայող, ոչնչացվել է 2000-ից ավելի միավոր զինտեխնիկա։

Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտնել է, որ մի շարք քաղաքներից խաղաղ բնակիչներին տարհանելու համար կբացվեն հումանիտար միջանցքներ։ Նա հավելել է, որ միջանցքները գործելու են 14 ուղղությամբ, այդ թվում՝ մայրաքաղաք Կիևից։

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն