«Ժողովուրդ». Ռուբեն Ռուբինյանը՝ ԱԳ նախարա՞ր. ինչ է քննարկվում ՔՊ-ում
Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունները կանգնած են խնդրի առջեւ եւ պետք է առաջիկայում Արտաքին գործերի նախարարությունում նախարարի եւ փոխնախարարների նշանակումներ կատարեն: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս թեմայի հետ կապված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում բուռն քննարկումներ են:
Բանն այն է, որ նախարար պետք է նշանակվի այնպիսի մարդ, որը ընդունված կլինի ռուսական կողմից: Հիմա Նիկոլ Փաշինյանը փնտրտուքների մեջ է եւ փնտրում է անգամ թիմից դուրս մարդկանց, որին կկարողանա այդ պաշտոնին նշանակել: Ինչպես նշեցինք, խնդիրը միայն նախարարի նշանակումով չի սահմանափակվում. նախարարությունում թափուր են նաեւ փոխնախարարների հաստիքները, եւ այդտեղ եւս պետք է համապատասխան նշանակումներ կատարվեն:
Այժմ թիմում քննարկումներ են, եւ միգուց պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը պատգամավորական մանդատի փոխարեն զբաղեցնի նախարարի կամ փոխնախարարի պաշտոնը: Այս հարցով թիմում քննարկումները դեռեւս չեն ավարտվել, փնտրտուքները շարունակվում են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում