Իրանից հրթիռներ են արձակվել Էրբիլի ուղղությամբ
Հյուսիսային Իրաքի Էրբիլ քաղաքի ամերիկյան հյուպատոսությունը այս գիշերը հրթիռակոծվել է Իրանի տարածքից։ Այս մասին հայտնել է Associated Press գործակալությունը։
Նրա խոսքով՝ այս տեղեկությունը հաստատել են իրաքցի ու ամերիկացի պաշտոնյաները։ Նրանք այլ մանրամասներ չեն հայտնել, թե որտեղից է իրականացվել Իրաքյան Քրդստանի մայրաքաղաքի գնդակոծությունը։
Ըստ իրաքյան աղբյուրի՝ հրթիռակոծության թիրախը եղել է Էրբիլում ԱՄՆ հյուպատոսությունը, սակայն ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության կառուցվող շենքի տարածքում պայթած հրթիռներից և ոչ մեկը լուրջ վնաս չի հասցրել։ Չկան նաև զոհեր և վիրավորներ։
1in.am