Աշխարհում COVID-19-ի դեպքերի թիվը հասել է 456,7 մլն
Ամերիկյան Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների համաձայն՝ երեքշաբթի առավոտվա դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվը հասել է 456 796 932 մլն։
COVID-19-ը համավարակի սկզբից աշխարհում մինչ օրս մահացել է 6 040 682 մարդ։
Վարակվածների և մահացածների թվով առաջատարը շարուկում է մնալ Միացյալ Նահանգները, որտեղ հայտնաբերվել է COVID-19-ով վարակված 79 517 492 մարդ, իսկ մահերի թիվը կազմել է 967 552։
Երկրորդ տեղում է Հնդկաստանը, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 42 990 991-ի, իսկ վիրուսով վարակման հետևանքներից մահացածների թիվը՝ 515 850։
COVID-19-ի հայտնաբերված դեպքերի թվով երրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ վարակվել է 29 361 024 մարդ, որից 655 234-ը մահացել է։
Համաձայն Worldometer հարթակի, որը մասնագիտացած է համաշխարհային խոշոր իրադարձությունների վիճակագրության ուսումնասիրության վրա՝ երեքշաբթի առավոտյան մոլորակի 1 մլն բնակչի հաշվով մահացության մակարդակը կազմել է 777,8 մարդ: ԱՄՆ-ում 1մլն բնակչին մահացել է 2973, Հնդկաստանում՝ 368, Բրազիլիայում՝ 3045 մարդ։
1in.am