Իրաքի հյուսիսում Էրբիլի հրթիռակոծությունն իրականացվել է Իրանի տարածքից. ԶԼՄ-ներ
Իրաքի հյուսիսում գտնվող Էրբիլ քաղաքը մարտի 13-ի գիշերը հռթիռակոծվել է Իրանի տարածքից: Ինչպես հայտնումէ TACC-ը՝ այս մասին հայտնել Է Associated Press գործակալությունը: Աղբյուրի տեղեկություններով՝ այս տեղեկությունը հաստատել են իրաքցի և ամերիկացի պաշտոնյաները:
Իրաքյան աղբյուրի խոսքով՝ հրթիռակոծման թիրախը Էրբիլում ամերիկյան հյուպատոսությունն էր, սակայն հրթիռներից մեկը, որը պայթել է ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության կառուցվող շենքի շրջանում, լուրջ ավերածությունների չի հանգեցրել:
Ավելի վաղ «Քուրդիստան-24» հեռուստաալիքը, հղում անելով ուժային կառույցներին, հայտնել էր, որ ընդհանուր առմամբ արձակվել է 12 բալիստիկ հրթիռ: Rudaw հեռուստաալիքը հաղորդել Է, որ հրթիռները 14-ն են եղել: Նշվում է, որ քուրդ ուժայինները հետաքննություն են անցկացնում:
Armeniatoday.news