Ուկրաինային կհատկացվի մինչև 200 մլն դոլար օգնություն. Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, համաձայն նախագահ Ջո Բայդենի հրամանագրի, կարգադրել է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրել մինչև 200 միլիոն դոլարի չափով։
Ինչպես նշել է Բլինքենը, այս գումարը ներառյալ, Վաշինգտոնի ներկայիս վարչակազմի կողմից Կիևին տրամադրված անվտանգության աջակցության ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 1,2 միլիարդ դոլար։
Փետրվարի վերջին ԱՄՆ-ը իշխանությունները մինչև 350 միլիոն դոլարի անհապաղ ռազմական օգնություն են հատկացրել Ուկրաինային։ Մարտի սկզբին ամերիկյան NBC հեռուստաընկերությունը հայտնել էր, որ այս փաթեթի շրջանակներում Միացյալ Նահանգները Կիևին են փոխանցել մի քանի հարյուր շարժական Stinger ՀՕՊ համակարգեր, ինչպես նաև Javelin հակատանկային հրթիռային համակարգեր և զինամթերք։
1in.am