Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ստանձնել է Էրբիլին հրթիռային հարված հասցնելու պատասխանատվությունը։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։

Կորպուսի ներկայացուցիչների խոսքով՝ Իրաքի տարածքում հրթիռային հարձակման թիրախում Իսրայելի օբյեկտներ են եղել։

Հեղափոխության պահապանները նաև նախազգուշացրել են Իսրայելին, որ նոր հարձակումների դեպքում կոշտ, վճռական ու ավերիչ պատասխան կտան։ 

«Իսլամական հայրենիքի խաղաղությունն ու անվտանգությունը կարմիր գիծ են Իրանի զինված ուժերի համար»,-ասել են նրանք։

Էրբիլի ուղղությամբ հրթիռային հարվածը հասցվել է մարտի 13-ին։ Այն շրջանի ուղղությամբ, որտեղ տեղակայված է ԱՄՆ հյուպատոսարանի նոր շենքը, 12 բալիստիկ հրթիռ է արձակվել։

Զոհեր ու վիրավորներ չկան։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն