Թուրքմենստանի նախագահական ընտրություններում խախտումներ չեն եղել
ԱՊՀ-ից դիտորդների առաքելության ղեկավար Լեոնիդ Անֆիմովը հայտնել է, որ շաբաթ օրը Թուրքմենստանում կայացած նախագահական ընտրությունների ժամանակ ընտրական օրենսդրության խախտումներ կամ բողոքներ չեն հայտնաբերվել։
Այս մասին հայտարարել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ-գործադիր քարտուղար, Համագործակցության դիտորդական առաքելության ղեկավարը՝ Թուրքմենստանում նախագահական ընտրությունների մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ ճեպազրույցի ժամանակ։
Անֆիմովը մանրամասնել է, որ Թուրքմենստանում ընտրությունների և հանրաքվեների անցկացման կենտրոնական հանձնաժողովի հրավերով ԱՊՀ դիտորդների առաքելությունը 2022 թվականի փետրվարի 28-ից հետևում է երկրում նախագահական ընտրությունների նախապատրաստմանը և անցկացմանը։
1in.am