Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոշտ քննադատության է ենթարկել Ուկրաինա ներխուժումը՝ հայտարարելով, որ զինված ագրեսիան անընդունելի է։

Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, այս մասին Հռոմի պապը հայտարարել է կիրակնօրյա աղոթքի ընթացքում՝ դիմելով հազարավոր հավաքվածներին։

Նա բարբարոսություն է համարել երեխաների ու անզեն քաղաքացիների սպանությունները, իսկ Մարիուպոլ քաղաքը« նահատակների քաղաք» է կոչել՝ կոչ անելով իրական մարդասիրական միջանցքներ ստեղծել մարդկանց տարհանելու համար։

«Աստծո անունից խնդրում եմ՝ դադարեցրեք կոտորածը»,- ասել է նա՝ հավելելով, որ Ուկրաինայի քաղաքները գերեզմանոցներ դառնալու վտանգի տակ են։

Ի դեպ, իր խոսքում Ֆրանցիսկոս պապը ոչ մի անգամ չի օգտագործել «Ռուսաստան» անունը, չնայած նրա խոսքերից արևմտյան լրատվամիջոցները եզրակացրել են, որ քննադատությունը հենց Ռուսաստանին է ուղղված։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն