Ռուսաստանի զինված ուժերը հատուկ օպերացիայի ժամանակ Ուկրաինայի ԶՈՒ 100 ինքնաթիռ են ոչնչացրել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է RIA Novosti-ն։

«Օպերացիայի ողջ ընթացքում ընդհանուր առմամբ շարքից հանվել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 3736 օբյեկտ։ Ոչնչացվել է 100 ինքնաթիռ, 139 անօդաչու թռչող սարք, 1234 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենա, համազարկային կրակի 122 ռեակտիվ համակարգ, դաշտային հրետանու 452 միջոց և ականանետ, 1013 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա»,-ասել է նա։

Խոցվել է նաև Ուկրաինայի ԶՈւ 46 օբյեկտ, այդ թվում՝ կառավարման 3 կետ, զենիթահրթիռային մեկ համալիր, զինամթերքի 2 պահեստ և մարտական տեխնիկայի կուտակման 33 շրջան։

Լիարժեք վերահսկողություն է սահմանվել Պավլովկա, Նիկոլսկոյե, Բլագոդատնոյե, Վոդյանովկա և Վլադիմիրովկա բնակավայերի նկատմամբ։ Առաջխաղացումը մեկ օրում կազմել է մինչև 9 կմ։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն