Թայվանյան Foxconn ընկերությունը դադարեցրել է Շենչժեն քաղաքում գտնվող և Apple-ի ապրանքների արտադրությամբ զբաղվող իր գործարանի աշխատանքները կորոնավիրուսի տեղային բռնկման ու հակահամաճարակային խիստ միջոցների սահմանման պատճառով։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ thepaper.cn պորտալին հղումով։

Նշվում է, որ ընկերությունը մեծացրել արտադրության ծավալներն այլ գործարաններում նման միջոցների ձեռնարկման արդյունքում հնարավոր բացասական հետևանքները նվազագույնի հասցնելու համար։ Բացի այդ, հաղորդվում է, որ գործարանի բոլոր աշխատակիցները կորոնավիրուսի թեստավորում են անցել։

Մարտի 13-ին Շենչժենի իշխանությունները խստացրել են հակահամաճարակային միջոցառումները քաղաքում COVID-19-ի նոր դեպքերի հայտնաբերումից հետո։ Մեկ օրում Շենչժենում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 75 հաստատված դեպք, ինչպես նաև 11 ասիմպտոմ վարակակիր։

Մարտի 14-20-ն ընկաճ ժամանակահատվածում կանցկացվի քաղաքի բնակչության թեստավորում կորոնավիրուսի դեմ։ Բոլոր ձեռնարկություններին, բացառությամբ կենսապահովման ոլորտում աշխատողների, խորհուրդ է տրվում ժամանակավորապես դադարեցնել աշխատանքը կամ անցնել հեռավար աշխատանքի։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն