ԱՄՆ-ը փորձում է պարզել Ուկրաինայում ամերիկացի լրագրողի մահվան հանգամանքները
Տեղի ունեցածի կապակցությամբ CBS News հեռուստաալիքին իր դիրքորոշումն է հայտնել ԱՄՆ ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը:
«Եթե իրականում ամերիկացի լրագրող է սպանվել, ապա դա ցնցող և սարսափելի իրադարձություն է»,-ասել է նա:
Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ը կպատասխանի «համապատասխան հետևանքներով», երբ Բայդենի վարչակազմը մահվան մասին ավելի շատ տեղեկատվություն ստանա:
«Ես քիչ առաջ եմ իմացել այդ մասին, այնպես որ ես պետք է խորհրդակցեմ իմ գործընկերների, մեր դաշնակիցների, ինչպես նաև ուկրաինացիների հետ տեղում՝ ավելին իմանալու համար, թե ինչի մասին է խոսքը։ Բայց եթե իսկապես ամերիկացի լրագրող է սպանվել, սա ցնցող և սարսափելի դեպք է», – ասել է նա։
1in.am