Մեր պաշարները կբավարարեն 100 տարի. Ադրբեջանը մտադիր է մեծացնել Թուրքիայի տարածքով գազի մատակարարումները Եվրոպա
Ադրբեջանը մտադիր է մեծացնել Թուրքիայի տարածքով գազի մատակարարումները Եվրոպա և այդ հարցը քննարկում է Բաքվի և Բրյուսելի հետ, հայտարարել է երկրի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը։
«Բնական գազի մատակարարումները Եվրոպա կավելանան: Հարավային գազային միջանցքը չօգտագործված ներուժ ունի: Թուրքիայի հետ միասին մենք կարող ենք մեծ ծավալներով գազ մատակարարել Եվրոպա: Մենք այս հարցով կապի մեջ ենք ԵՄ-ի և մեր եղբայրական Թուրքիայի հետ»,- թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ ասել է նա:
Նախարարը հավելել է, որ Ադրբեջանն ունի բնական գազի պաշարներ, որոնք ներքին սպառման և Եվրոպա մատակարարելու համար կբավարարեն 100 տարի շարունակ։
«Մենք ունենք 2,6 տրիլիոն խորանարդ մետր գազի պաշարներ, մենք կարող ենք բնական գազ մատակարարել մեզ, մեր գործընկերներին և Եվրոպային 100 տարի»,- մեջբերում է թերթը նրա խոսքերը։
2020 թվականի դեկտեմբերի 31-ին Ադրբեջանը սկսել է Անդրադրիատիկ գազատարով գազի առևտրային մատակարարումները Եվրոպա։
Tert.am