2022 թվականի մարտին Ռուսաստանից ուղիղ չվերթների համար, որոնցով կարող են թռչել զբոսաշրջիկները, հայտագրվել է 15 երկիր, այդ թվում` Հայաստանը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայից։

Ըստ աղբյուրի՝ ռուսաստանցիների համար առանց փոխպատվաստումների արտասահմանյան ուղևորության մեկնելու հնարավորությունը մնում է՝ չնայած ռուսական ավիաընկերությունների` արտերկիր թռիչքների չեղարկման հետ կապված խնդիրներին։

Նշենք, որ ռուսական ավիաընկերությունները մարտի 8-ից դադարեցրել են միջազգային չվերթների մեծ մասը, որպեսզի պահպանեն ինքնաթիռները. ռիսկ կա, որ նրանց կկալանեն արտասահմանում` Ուկրաինայում ՌԴ-ի ռազմական գործողության հետ կապված պատժամիջոցների պատճառով: Դեպի Հայաստան չվերթների աճող պահանջարկի ֆոնին տեղական ավիափոխադրողները մեծացրել են դեպի Ռուսաստան թռիչքների հաճախականությունը։ Մասնավորապես, FlyՕne Armenia ավիաընկերությունը հայտարարել է, որ մտադիր է մարտի 14-ից Մոսկվա շաբաթական կանոնավոր երկու չվերթները դարձնել հինգ։ Ընկերությունը նաև նախատեսում է ամառային սեզոնի ընթացքում ուղիղ չվերթներ բացել դեպի Սանկտ Պետերբուրգ, Սոչի, Կրասնոդար, Նովոսիբիրսկ և Ռուսաստանի այլ քաղաքներ: Մեկ այլ ավիափոխադրող` Armenia ընկերությունը, նույնպես իրականացնում է շաբաթական առնվազն 14 չվերթ դեպի Մոսկվա, ընկերությունը նաև թռիչքներ է իրականացնում դեպի Սանկտ Պետերբուրգ։ Ավելի վաղ ընկերությունը թռիչքներ էր իրականացնում դեպի Միներալնիե Վոդի և Վորոնեժ։

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն