Հնդկաստանը եւ Ռուսաստանը ուսումնասիրում են ոչ թե դոլարով կամ եվրոյով, այլ ռուբլով եւ ռուփիով հաշվարկների անցնելու հնարավորությունը: Այդ մասին, գրում Է Mint հրատարակությունը՝ վկայակոչելով իրադրությանը ծանոթ պաշտոնյաների:

Ինչպես ճշտում Է ԶԼՄ-ն, երկրները դիտարկում են չինական յուանը որպես բազիսային արժույթ ներգրավելու տարբերակը: Պլանների համաձայն, վճարումներ կատարելու համար ռուսաստանյան բանկին հարկավոր կլինի հաշիվ բացել հնդկական, իսկ հնդկականին՝ ռուսական արժույթով:

«Մենք կարող ենք քննարկել լողացող փոխարժեքի համակարգը: Հաշվարկի կետ կարելի Է վերցնել երրորդ արժույթ, օրինակ՝ յուանը»,-ասել Է պաշտոնյաներից մեկը, հավելելով, որ նման մեխանիզմը չի պահանջում փոխարժեքի կապակցում որեւԷ արժույթի:

Հոդվածում նաեւ նշվում Է, որ ռուփիով եւ ռուբլով վճարումն ավելի վաղ կիրառվել Է ոչ մեծ մասշտաբներով, մասնավորապես, թեյի մատակարարումների համար: Նման եղանակի ամրապնդման միջոցները հանգուցային նշանակություն ունեն Ռուսաստանի հետ առեւտրի վերսկսման համար, քանի որ Հնդկաստանը նրանից գնում Է պաշտանության եւ միջուկային Էներգետիկայի ոլորտի արտադրանք:

Իսկ Մոսկվան ներմուծում Է դեղագործական եւ գյուղատնտեսական ապրանքներ, ինչպես նաեւ արտադրանք՝ մեքենաշինական ճյուղի համար: Մոտավորապես 500 միլիոն դոլար գումարի վճարումներ, որոնք ապրանքների դիմաց նախատեսված են հնդիկ արտահանողների համար եւ արդեն ուղարկվել են Ռուսաստան, այսօրվա դրությամբ արգելափակվել են, ամփոփել Է Mint-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն