Հեղեղումների պատճառով ավելի քան 1,2 միլիոն մարդ Է տարհանվել Հնդկաստանի արեւելյան ափից, որոնք առաջացրել Է այստեղ մոլեգնող «Յաաս» փոթորկի հարվածը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 26-ին հաղորդել Է Associated Press գործակալությունը:

Հիմնական հարվածը բաժին Է ընկել Հնդկաստանի Օդիշա (Օրիշա) եւ Արեւմտյան Բենգալիա նահանգներին:

Գործակալությունը մեջբերումներ Է անում ալիքների հնարավոր առաջացման վերաբերյալ Հնդկաստանի օդերեւութաբանական վարչության նախազգուշացումից, որոնք առանձին վայրերում կարող են շենքերի տանիքներից բարձր լինել: Փոթորիկն ուղեկցվում Է հորդառատ անձրեւներով եւ մրրկաքամիներով. տապալվել են ծառերը, պոկվել Էլեկտրահաղորդման գծերը:

Տարերքի հարվածի առնչությամբ առնվազն մինչեւ մայիսի 26-ի երեկոյան փակ Է Կալկաթայի (Կալկութա) օդանավակայանը: Իրադրությունը բարդանում Է նրանով, որ տարածաշրջանում չեն վերացվել «Տաուկտաե» փոթորկի հետեւանքները, որը երկրում մոլեգնել Է մեկ շաբաթ առաջ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն