Ռուսաստանը շարունակում է ոչնչացնել մեր ենթակառուցվածքները, շարունակում է հարվածներ հասցնել մեր քաղաքներին։ Այս մասին իր հերթական ուղերձում նշել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Բայց մենք կվերականգնենք յուրաքանչյուր քաղաքի յուրաքանչյուր փողոց,  յուրաքանչյուր տուն, յուրաքանչյուր ուկրաինացու բնակարան։

Հիմա, քանի դեռ օկուպանտը մեր հողի վրա է, մենք պետք է հարվածենք նրանք այնքան, որքան կարող ենք, պաշտպանենք քաղաքները, պաշտպանենք գյուղերը, պաշտպանենք մեր հողի ամեն մետրը և մեր սրտի ամեն կտորը: 

Օգնե՛ք միմյանց։ Աջակցե՛ք միմյանց: Շարունակե՛ք պաշտպանությունը։ Պաշտպանե՛ք պետությունը: Միասին մենք հաղթելու ենք։ Փա՛ռք Ուկրաինային»,- իր ուղերձում նշել է Զելենսկին՝ շնորհավորելով երկրի բնակիչներին՝ կամավորի օրվա առիթով։

Նա նշել է, որ Ռուսաստանը տարիներ շարունակ պատրաստվել է այս պատերազմին, բայց կոչ է արել համեմատաբար ապահով վայրերում շարունակել դուրս գալ փողոց, շարունակել կյանքն ու պահել տնտեսությունը։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն