Սա անպատասխան չի մնա. ՌԴ ԱԳՆ-ը՝ Սլովակիայից ռուս դիվանագետների արտաքսման մասին
Ռուսաստանի Դաշնությունն առանց արձագանքի չի թողնի Սլովակիայից ռուս դիվանագետների արտաքսումը. այս մասին երկուշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ արտաքին գործերի նախարարությունում։
«Այս անհիմն գործողությունն անպատասխան չի մնա», – նշել են դիվանագիտական գերատեսչությունում։
Ավելի վաղ ԶԼՄ-ները, հղում անելով Սլովակիայի ԱԳՆ-ին, հայտնել էին, որ Բրատիսլավան արտաքսում է երեք ռուս դիվանագետների։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի «ապառազմականացման և ապաշրջափակման» հատուկ գործողությունը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում հայտարարել է, որ հանգամանքները «պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները դիմել են Ռուսաստանին՝ օգնության խնդրանքով»: Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակման մեջ և երկրի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ:
Armeniatoday.news