Մոսկվան արձանագրում է Կիևի կողմից ֆոսֆորային և կասետային զինամթերքի կիրառումը
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ Մոսկվան արձանագրում է Կիևի կողմից ֆոսֆորի և կասետային զինամթերքի օգտագործումը։
«Ազգայնականները տանկեր, հրետանի և համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր են տեղադրում հենց մանկապարտեզների և դպրոցների մոտ, կրակային դիրքեր տեղադրում տների տանիքներին»,- հավելել է նա։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի «ապառազմականացման և ապաշրջափակման» հատուկ գործողությունը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում հայտարարել է, որ հանգամանքները «պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները դիմել են Ռուսաստանին՝ օգնության խնդրանքով»: Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակման մեջ և երկրի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ:
Armeniatoday.news