Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է անում նախագահ Ջո Բայդենին հանդիպում կազմակերպել, որպեսզի քննարկի նրա առաջիկա որոշումը։ Մասնավորապես, խոսքը Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնության օրենսդրական սահմանափակումը չեղարկելու հնարավոր որոշման մասին է։ Խոսքը 907-րդ բանաձևի մասին է․ ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունված օրենքով արգելում է Ադրբեջանին ընդհանրապես որևէ տեսակի օգնություն տրամադրել:

«Նախագահ Բայդենը պարտավոր է բոլոր ամերիկացիներին, հատկապես հայկական ծագում ունեցողներին բացատրել իր հնարավոր որոշումը, որը կանաչ լույս է Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու համար։ Ալիևի հակահայկական ընդգծված կառավարություն ունի, որը 2020թ.էթնիկ զտումներ է իրականացրել Արցախում»,- ասվում է ANCA-ի նախագահ Րաֆֆի Համբարյանի հայտարարության մեջ:

ANCA-ն պնդում է, որ այդ հանդիպումը պետք է անցկացվի նախքան ԱՄՆ նախագահի որոշումը։ Ըստ ԱՄՆ հայերի, հանդիպումը թույլ կտա Բայդենին ներկայացնել խնդրագիր՝ հետաքննելու անվտանգության և հումանիտար հարցերի համար այն ոչ բարենպաստ հետեւանքները, որոնք կարող են ստեղծվել յուրաքանչյուր դոլարի հատկացման դեպքում։ Խոսքն այն դոլարների մասին է, որը ամերիկացի հարկատուների կողմից տրամադրվելու է Ալիևի ռեժիմին»-նշել է Րաֆֆի Համբարյանը:

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն