ՌԴ կառավարությունը ժամանակավորապես արգելել է հացահատիկի արտահանումը ԵԱՏՄ երկրներ, արգելվել է նաև շաքարավազի արտահանումը երրորդ երկրներ։

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը որոշում է ստորագրել Եվրասիական տնտեսական միության պետություններում հացահատիկների և շաքարի արտահանումը ժամանակավորապես արգելելու մասին: Ինչպես հաղորդում է TACC-ը՝ վկայակոչելով կառավարության մամուլի ծառայությունը, հացահատիկի սահմանափակումները գործելու են մինչև հունիսի 30-ը, իսկ շաքարավազինը՝ մինչև 2022 թվականի օգոստոսի 31-ը:

Շաքարի և հացահատիկի արտահանման համար նախատեսված են մի շարք բացառություններ:

«Այսպես, այդ արտադրանքի մատակարարումները Ռուսաստանի սահմաններից դուրս հնարավոր կլինեն հումանիտար օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև միջազգային տարանցիկ փոխադրումների շրջանակներում», – հայտնել են ՌԴ-ի կառավարությունում: Հիշեցնենք, որ մարտի 10-ին հայտնի էր դարձել, որ ՌԴ մաքսային ենթահանձնաժողովը հավանություն է տվել մինչեւ 2022 թվականի օգոստոսի 31-ը Ռուսաստանից Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ) հացահատիկային մշակաբույսերի, ինչպես նաև շաքարավազի և պանրի արտահանման արգելքը Միության սահմաններից դուրս արտահանելու որոշմանը:

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն