Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատը վավերացրել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) 2007 թվականի հոկտեմբերի 6-ի խաղաղապահ գործունեության վերաբերյալ համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը, երեքշաբթի հաղորդում է ԲելՏԱ գործակալությունը։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, փաստաթղթի նպատակն է Բելառուսի կողմից համաձայնության արտահայտումն առ այն, որ երկրի համար պարտադիր է 2007թ. հոկտեմբերի 6-ի ՀԱՊԿ-ի խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը:

Արձանագրությունը ստորագրվել է 2021-ի սեպտեմբերի 16-ին՝ Դուշանբեում:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն