Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմում ձևավորվել է կին զինծառայողներով համալրվող հրաձգային վաշտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» որոշմամբ հավանության արժանացած զեկույցի ներկայացմանը:

«Զինված ուժերում կանանց ներգրավվածությունը բարձրացնելու նպատակով Պաշտպանության նախարարի 2021-ի սեպտեմբերի համապատասխան հրամանով ԶՈՒ կազմում ձևավորվել է կին զինծառայողներով համալրվող հրաձգային վաշտ»,-ասաց փոխնախարարը:

Սարգսյանը նշեց, որ ակտիվ պահեստազորի ներդրման նպատակով ներկայացվել է լրացում Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքում: ԶՈՒ-ում պլանավորվել են այն զորամասերը և մասնագիտությունները, որտեղ ներդրվելու է ակտիվ պահեստազորային ծառայությունը:

Զինապարտների զինվորական հաշվառման ամբողջականության ապահովման և հաշվառման համակարգի արդիականացման նպատակով նախատեսվում է ստեղծել զինապարտ քաղաքացիների հաշվառման միասնական էլեկտրոնային բազա, համակարգ:

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն