Ռուսական զորքերը հրթիռային հարվածներ են հասցրել Դնեպրի օդանավակայանին, ավերելով թռիչքա-վայրէջքային ուղին եւ զգալի վնաս հասցնելով օդանավակայանի մյուս ենթակառուցվածքներին։ Այս մասին հայտարարել է Դնեպրոպետրովսկի մարզային վարչակազմի ղեկավար Վալենտին Ռեզնիչենկոն։

Укринформ-ն էլ տեղեկացնում է, որ հարվածները հասցվել են գիշերը։ Ավերածությունները Դնեպրի օդանավակայանում, համաձայն Ռեզնիչենկոյի, մասշտաբային են եղել եւ վերականգնման համար շատ ժամանակ կպահանջվի։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն