Ռուսների հետ համագործակցությունը քրեականացնող օրենք է ընդունվել
Ուկրաինայի խորհրդարանի փոխնախագահ Ալեքսանդր Կորնիենկոն հայտարարել է, որ այդ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է կոլաբորացիոնիզմի՝ թշնամու հետ գիտակցված կամավոր եւ կանխամտածված համագործակցության մասին օրենքը։ Համաձայն այդ օրենքի, Ռուսաստանի հետ համագործակցության համար այժմ նախատեսվում է քրեական պատասխանատվություն։
Կորնիենկոն ասել է, որ այդ օրենքն առաջիկայում կհրապարակվի։ Այսպիսով, Ռուսաստանի հետ համագործակցությունը կպատժվի 15 տարվա բանտարկությամբ։ Բացի այդ, այն քաղաքական կուսակցությունները կամ այլ իրավաբանական անձինք, որոնց լիազորված անձինք դատապարտվել են նմանատիպ գործունեության համար, կարող են լիկվիդացվել իշխանությունների որոշմամբ։
Hraparak.am