Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն մայրաքաղաքից հեռացած կիևցիներին կոչ է արել վերադառնալ և պաշտպանել քաղաքը։ Նա այդ մասին գրել է իր թելեգրամյան ալիքում:

Քաղաքապետի խոսքով՝ այսօր կարևոր են Կիևի յուրաքանչյուր քաղաքացու ջանքերը։ Կլիչկոն նշել է, որ շատ կանայք և երեխաներ մեկնել են անվտանգ վայրեր։ Եվ շատ տղամարդիկ, որոնք տարել են իրենց ընտանիքները, վերադարձել են քաղաք։

«Կոչ եմ անում նրանց, ովքեր դա դեռ չեն արել. կիևցի տղամարդիկ, վերադարձե՛ք, մենք պետք է պաշտպանենք մեր քաղաքն ու մեր ապագան, և ոչ թե նստենք ինչ-որ մի տեղ ու կարեկցենք», - ընդգծել է քաղաքապետը։

Հիշեցնենք, որ գիշերը մի քանի պայթյուն է որոտացել Կիևում։ 

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն