Թուրքմենստանի նախագահական ընտրություններում հաղթել է Սերդար Բերդիմուհամեդովը
Թուրքմենստանի գործող նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի որդին՝ իշխող Դեմոկրատական կուսակցության թեկնածու Սերդար Բերդիմուհամեդովը, հաղթել է երկրի նախագահական ընտրություններում՝ ստանալով ընտրողների ձայների 72,97%-ը: Այս մասին հայտարարել է երկրի ընտրությունների և հանրաքվեների անցկացման կենտրոնական հանձնաժողովը։
Թուրքմենստանում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացվել են մարտի 12-ին։ Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում էր 9 թեկնածու։
1lurer.am