Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը մեկնաբանել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունները՝ կապված երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի առաջարկների հետ:

Ինչպես հայտնել են ԱԳՆ-ում, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ պաշտոնական Բաքվի դիրքորոշումը պարզ է և հետևողական:

«Մենք կարիք չենք տեսնում կրկին կրկնել այն դիրքորոշումը, որի մասին բազմիցս հայտարարել ենք։ Ադրբեջանը, հաշվի առնելով հակամարտությունից և տարածաշրջանում խաղաղության հաստատումից հետո երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցերի կարևորությունը, առաջ է քաշել իր առաջարկները և պատրաստ է շարժվել այդ ուղղությամբ: Եթե Հայաստանը ևս լուրջ է վերաբերվում այդ հարցին, ապա նա պետք է ներկայացնի իր կոնկրետ առաջարկները և այդպիսով ցույց տա, որ պատրաստ է սկսել սուբստանտիվ և արդյունքի վրա հիմնված բանակցություններ», – ասված է ԱԳՆ պատասխանում:

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն