Մարտի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինը: Այս մասին հաղորդում է ՊՆ-ն:

Կողմերն անդրադարձել են հայ-իրանական երկկողմ համագործակցության հեռանկարներին, քննարկել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է նաև իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագոտում և Արցախում:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն