Ռուսաստանը անհատական սանկցիաներ է կիրառել Ջո Բայդենի դեմ
Ռուսաստանը, ի պատասխան ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հանդեպ ԱՄՆ կիրառած աննախադեպ սանկցիաների, այսօրվանից իր «ստոպ-լիստում» ներառել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳ նախարարությունը։ Բացի Բայդենին, ցանկում ներառված են նաեւ մի շարք հայտնի ամերիկյան գործիչներ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ռուսաստանի կիրառած անհատական սանկցիաները տարածվում է հետեւյալ անձանց վրա․
Ջո Բայդեն՝ ԱՄՆ նախագահ
Թոնի Բլինկեն՝ ԱՄՆ Պետքարտուղար
Լլոյդ Օսթին՝ ԱՄՆ Պնախարար,
Մարկ Միլլի՝ ԱՄՆ ԶՈՒ ԳՇ-ների միացյալ կոմիտեի նախագահ
Ջեյկոբ Սալիվան՝ ԱՄՆ նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական
Ուիլյամ Բերնս՝ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար
Ջեն Պսակի՝ Սպիտակ տան խոսնակ
Դալիպ Սինգհ՝ ԱՄՆ նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով օգնական
Սամանտա Պաուեր՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար
Հանթեր Բայդեն՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդին
Հիլարի Քլինթոն՝ ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու
Ադեվեյլ Ադեյմո՝ ԱՄՆ Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ։
Hraparak.am