Ուկրաինայում գործողության ընթացքում զոհվել է ռուս պայմանագրային զինծառայող Դավիթ Հարությունյանը:

Այս մասին հայտնում է infpol.ru-ն՝ հղում անելով «Кяхта-инфо.24/7»-ին։ Նշվում է, որ Դավիթ Հարությունյանը ծնվել է 2003 թվականի մարտի 8-ին Բուրյաթիայի Քյահտա քաղաքում: Երդումից հետո նա պայմանագիր է կնքել զինվորական ծառայություն անցնելու մասին։

Ըստ կայքի՝ մարտի 1-ին շարքային Հարությունյանը խնդիր է ստացել գումարտակա-տակտիկական խմբի շարասյան կազմում: Բնակավայրի անցնելիս շարասյունը հայտնվել է հակառակորդի հրետանու գնդակոծության տակ, ինչի հետևանքով ինքնագնաց հրետանային կայանքը խոցվել է և կորցրել ընթացքը:

«Դավիթն ընդունել է մարտական մեքենայի հրամանատարությունը, պարզել, որ մեխանիկ-վարորդը կորցրել է գիտակցությունը։ Նա դուրս է բերել ընկերոջը մեքենայից և ինքնուրույն տարել նրան թաքստոց: Թաքստոցի ճանապարհին Դավիթը մեջքի մի քանի բեկորային վնասվածքներ է ստացել, որոնք մահացու են եղել», – ասված է հաղորդագրության մեջ:

Գվարդիայի արիության, խիզախության եւ անձնվիրության համար շարքային Դավիթ Հարությունյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության շքանշանով»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայում գործողության ընթացքում զոհվել է ծնունդով Մոզդոկից, ռուս զինծառայող Հակոբ Ղազարյանը։

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն