Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «Անադոլու» գործակալությանը: Հարցազրույցը հրապարակել է ՀՀ ԱԳՆ-ն:

Հարց․ Ի՞նչ կցանկանայիք նշել Անթալիայի դիվանագիտական ֆորումին Ձեր մասնակցության մասին:

Պատասխան․ Նախ, ցանկանում եմ հիշեցնել նախորդ ամիսների ընթացքում Հայաստանի և Թուրքիայի միջև տեղի ունեցած զարգացումների կարևոր դրվագները։ Երկու երկրների ղեկավարները՝ վարչապետ Փաշինյանը և նախագահ Էրդողանը, հրապարակային հայտարարություններ էին փոխանակել՝ երկու երկրների միջև բանակցություններ սկսելու պատրաստակամություն հայտնելով։

Ավելի ուշ Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության գործընթացի հատուկ ներկայացուցիչներ նշանակվեցին։ Նրանք արդեն երկու հանդիպում են ունեցել, համապատասխանաբար՝ Մոսկվայում և Վիեննայում, որոնց ընթացքում պայմանավորվել են շարունակել առանց նախապայմանների բանակցությունները՝ միտված հարաբերությունների լիարժեք կարգավորմանը:

Ես Անթալիա այցելեցի և մասնակցեցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին՝ ևս մեկ անգամ վերահաստատելու Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքական կամքը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորման հասնելու և տարածաշրջանում խաղաղ և կայուն զարգացման դարաշրջան բացելու վերաբերյալ։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն