ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ Գրեգորի Միքսը երեքշաբթի օրինագիծ է ներկայացրել, որն ուղղված է հակազդեցությանը «Չինաստանի մարտահրավերներին»: Այս մասին ասվում է կոմիտեի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: Փաստաթուղթը, որը կրում է «Ամերիկյան գլոբալ առաջնորդության եւ համագործակցության ապահովումը» խորագիրը, կոչված է, ըստ հեղինակի, ամրապնդել երկրի ինստիտուտները եւ դիվանագիտությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Չինաստանը գնալով փորձում է խարխլել կանոնների վրա հիմնված կարգը եւ մարտահրավեր նետել ԱՄՆ-ին [աշխարհում]: Մենք պետք է օգտագործենք մեր ուժը եւ կենտրոնանանք Չինաստանի կողմից իրական սպառնալիքների վրա,- ասել է կոնգրեսականը:- Օրինագիծը կօգնի ամրապնդել մեր դիվանագիտական, տնտեսական, տեղեկատվական, ռազմական եւ տեխնոլոգիական ուժը»:

Մասնավորապես, առաջարկվում է ավելացնել Պետդեպարտամենտի աշխատակազմը, որը զբաղվում է հնդ-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանով, ընդլայնել համագործակցությունը ՄԱԿ-ի եւ ԱՏԽ-ի շրջանակներում: «[Առաջարկվում է] խթանել ռազմավարական եւ տնտեսական մրցունակությունը գլոբալ ասպարեզում կլիմայական փոփոխությունների դեմ պայքարին ուղղված գործողությունների, պատվաստանյութերի դիվանագիտության, զարգացման ֆինանսավորման, թվային համագործակցության եւ կիբերտարածության միջոցով»,- ասվում է փաստաթղթում: Բացի այդ, օրինագծի հեղինակը կոչ է անում արձագանքել Չինաստանում «մարդու իրավունքների խախտումներին»:

Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության (ԿԿԿ) Կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի անդամ, Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության Կենտրոնական կոմիտեի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Յան Զզեչին փետրվարի 2-ին հայտարարել էր, որ Պեկինը երբեք չի փորձել մարտահրավեր նետել կամ զբաղեցնել Վաշինգտոնի տեղն աշխարհում եւ մտադիր չէ դրա հետ կիսվել ազդեցության ոլորտներով:


Նյութը՝ News.am


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն