ԱՄՆ-ը մտավախություն ունի, որ Չինաստանը նավթի գործարքները կկնքի յուանով
Չինաստանը և Սաուդյան Արաբիան մտադիր են նավթային գործարքները կատարել յուանով՝ գրում է The Wall Street Journal-ը։
Սաուդյան Արաբիան քննարկում է Չինաստանին նավթը դոլարի փոխարեն յուանով վաճառելու հնարավորությունը:
Թագավորությունից Չինաստան մատակարարումները կազմում են այդ երկրի նավթի ամբողջ արտահանման մեկ քառորդը, իսկ վճարումների անցումը չինական ազգային արժույթին Չինաստանին հնարավորություն կտա ավելացնել յուանի մասնաբաժինը միջազգային հաշվարկներում։ Դա սպառնում է ԱՄՆ դոլարի դիրքին և ընդգծում Սաուդյան Արաբիայի մերձեցումն Ասիայի գործընկերների հետ։
«Դինամիկան կտրուկ փոխվել է։ ԱՄՆ-ի հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ փոխվել են, մինչդեռ Չինաստանը նավթի աշխարհի խոշորագույն ներկրողն է և թագավորությանը շատ շահավետ առաջարկներ է անում»,- ասում է հրատարակության աղբյուրներից մեկը։
«ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունները ներկայումս վատթարացման փուլում են, արաբական թագավորությունում դժգոհ են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի քաղաքականությունից»,- գրում է պարբերականը, միաժամանակ ենթադրում, որ Չինաստանի հետ դոլարով գործարք կնքելուց հրաժարվելը կարող է սպառնալ նաև Սաուդյան Արաբիայի տնտեսությանը, քանի որ թագավորության արժույթը՝ ռիալը, կապված է դոլարի հետ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հնդկաստանը և Ռուսաստանը կարող են անցնել յուանի՝ որպես հիմնական արժույթի՝ ռուփի-ռուբլի սխեմայով ազգային արժույթներով առևտրային հաշվարկների մեխանիզմ ստեղծելու համար։
1lurer.am