ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի Fire Information for Resource Management System համակարգը, որն ամբողջ աշխարհում իրականացնում է խոշոր հրդեհների մշտադիտարկում, ֆիքսել է ուկրաինական Խերսոնի միջազգային օդանավակայանում ոչնչացված ռուսական տեխնիկայի կադրերը, հայտնում է CNN-ը։

Նշվում է, որ լուսանկարներն արվել են երեքշաբթի՝ մարտի 15-ին։ Արբանյակային լուսանկարներում երևում է Խերսոնի օդանավակայանից այրվող ուղղաթիռների բարձրացող ծուխը:

Ինչպես նշվում է, երեքշաբթի ուկրաինացի զինվորականները Խերսոնի միջազգային օդանավակայանում մի քանի ռուսական ռազմական ուղղաթիռներ են ոչնչացրել:





Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն