Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն առաջարկել է ուժեղացնել խորհրդարանի դերը երկրում և սուպերնախագահականից անցնել նախագահական կառավարման ձևի՝ գրում է ТАСС-ը։

«Նման համակարգը կապահովի իշխանության ինստիտուտների օպտիմալ հավասարակշռություն և կնպաստի երկրի կայուն զարգացմանը»,- ընդգծել է Ղազախստանի ղեկավարը։

«Այսօր մեր երկրում բառացիորեն ամեն ինչ պտտվում է նախագահի շուրջը, և դա սխալ է, մենք պետք է աստիճանաբար հեռանանք այս պրակտիկայից: Պետության երկարաժամկետ շահն ինձ համար ավելի կարևոր է, քան իշխանության որևէ լրացուցիչ լծակ և իրավիճակային ազդեցություն»,- ասել է Տոկաևը։

Ղազախստանի նախագահը նաև առաջարկել է օրենսդրորեն արգելել նախագահի հարազատներին զբաղեցնել պետական ​​պաշտոններ։ Այս կերպ Տոկաևը ցանկանում է, որ երկրի ղեկավարն ապահովի բոլոր քաղաքացիների հավասարությունը:

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն