Ուկրաինայում հատուկ գործողություն սկսելու որոշումը հիմնված էր աշխարհում ստեղծված իրավիճակի չափազանց ճշգրիտ գնահատականի վրա, Կիևի բացահայտ ռուսատյաց ռեժիմի նկատմամբ նվազագույն հապաղումը մոտ ապագայում մեծ ողբերգություն կլիներ, РИА новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը:

«Դոնբասի բնակչությանը պաշտպանելու և մեր երկրի անվտանգությունը պաշտպանելու նպատակ ունեցող հատուկ ռազմական գործողություն անցկացնելու մասին Ռուսաստանի Դաշնության նախագահի որոշումը հենվել է պատմական օրինաչափությունների խորը վերլուծության և աշխարհում իրադրության չափազանց ճշգրիտ, իրատեսական գնահատման վրա», – ասել է Նարիշկինը:

«Ռուսաստանին պարզապես այլ կերպ գործելու շանս չեն թողել։ Ակնհայտ ռուսատյաց, կոռուպցիոն-օլիգարխիկ Կիևի ռեժիմի նկատմամբ նվազագույն հապաղումը մոտ ապագայում մեծ ողբերգություն կդառնար», – ընդգծել է նա։

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն