Ուկրաինայի համար քննարկվում են ավստրիական կամ շվեդական տարբերակները. Կրեմլ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցություններում քննարկվում է Ուկրաինայի ապառազմականացումը ավստրիական կամ շվեդական սցենարով։ Պեսկովի խոսքով՝ այս տարբերակները կարող են դիտվել որպես փոխզիջումային տարբերակ։
«Սա այն տարբերակն է, որը ներկայումս քննարկվում է և կարող է դիտարկվել որպես որոշակի փոխզիջում: Ես նախընտրում եմ չմանրամասնել: Ընթացիկ բանակցությունների համատեքստում այս թեմայի հետագա մանրամասնումն անհնար է»,- լրագրողներին ասել է Պեսկովը:
Ավելի վաղ Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել էր, որ Կիևն առաջարկում է Ուկրաինայում ապառազմականացված պետության ավստրիական կամ շվեդական տարբերակ ստեղծելը, որը կունենա իր բանակը։
Shantnews.am